20 09 2020

Կորոնավիրուսով վարակման 277 նոր դեպք, 2 մահ` մեկ օրում

Կորոնավիրուսով վարակման 277 նոր դեպք, 2 մահ`  մեկ օրում

Սեպտեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47431 դեպք, որոնցից 42608-ն` առողջացած, 930-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3606 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 263608 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3944 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 277 նոր դեպք: Ունենք 57 առողջացած:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 287 է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ